February 23, 2024

Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական ​​կորպուսին ուղղված ուղերձով, որում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:

Այս մասին գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը», հավելել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Verified by MonsterInsights