February 25, 2024

Իսակովի պողոտայում 2 ձի է հայտնվել, քուռակի ոտքերը կոտրված են․ Տեսանյութ

Մի քանի ժամից ավել է՝ Իսակովի պողոտայում ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Քուռակի 2 ոտքերը կոտրված են. հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել մոտակա դարբնոցի աշխատակիցները, որոնք նրանց տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:

Այս պահին պարեկները փորձում են պարզել, թե որ կառույցին դիմեն, որ գան ու վիրավոր քուռակին և ձիուն տեղափոխեն, ինչպես նաև պարզեն տիրոջ ինքնությունը:

Փրկարարներին ու պարեկներին հաջողվել է գտնել Երևանի Իսակովի պողոտայում հայտնված ձիու և քուռակի տիրոջը: Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ վերջինս եկել է և Փրկարար ծառայության աշխատակիցների ու պարեկների օգնությամբ տարել իր կենդանիներին:

Հնարավոր է սա horse նկարն է

Verified by MonsterInsights