February 25, 2024

Հայաստանում բոլոր օպերատորների մոտ ինտերնետ խնդիրներ են

Արդեն երկրորդ օրն է՝ ՀՀ-ում ինտերնետ կապը դանդաղում, երբեմն լրիվությամբ անջատվում է․ բոլոր հեռահաղորդակցման ընկերությունների մոտ նույն խնդիրն է։

Այս պահին նկատվող խնդիրը հիմնականում «Ռոստելեկոմ» ընկերության մոտ է, կապն այնքան վատ է, որ օպերատորներին նույնիսկ զանգ չի գնում, և քաղաքացիները չեն կարողանում ճշտել, թե ինչ է կատարվում:

«Team Telecom»-ից հայտնեցին, որ Վրաստանի տարածքում տեխնիկական խնդիր կա, սակայն այլընտրանքային կապուղու շնորհիվ բաժանորդները որոշ սահամանափակումերով, բայց կարողանում են միանալ ցանցին․ «Արագության սահմանափակումներ կան, կապը դանդաղել է, բայց մեր բաժանորդները կապ ունեն»։

Մինչդեռ բոլոր օպերատորների բաժանորդները շարունակում են բողոքել ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներից:

Verified by MonsterInsights