February 22, 2024

ՀՀ կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,- ասվում է նախագծում։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։

Verified by MonsterInsights