February 22, 2024

Շտապօգնության բժիշկները բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել՝ աջ ազդրի վերքով

Հունվարի 22-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նշված տան բնակիչ 54-ամյա Հովսեփ Հ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել իսկ աջ ազդրի վրա առկա է եղել մակերեսային վերք։

Verified by MonsterInsights