February 25, 2024

Ռուսները վախից իրենց մարդատար ինքնաթիռն են խոցել Բելգորոդում, 63 քաղաքացի է զոհվել, բանի տեղ չեն դնում

ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռը, որը փոխնակաման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, «խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով», ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լիագումար նիստի ժամանակ, գրում է РБК-ն:

Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է 65 ռազմագերի, Ուկրաինայի զինված ուժերի նախկին զինծառայողներ։ Դրա հետևից թռչում էր մեկ այլ ինքնաթիռ՝ մոտ 80 գերիներով, սակայն առաջինի կործանումից հետո երկրորդ օդանավը շրջադարձ է արել։

Կարտապոլովը նշել է, որ Կիևը գիտեր սպասվող փոխանակման և նրա մասին, թե ինչպես էին գերիները նշանակված վայր տեղափոխվելու։

«Իլ-76 ինքնաթիռը խոցվել է կա՛մ Patriot-ից, կա՛մ գերմանական արտադրության IRIS-T զենիթահրթիռային համակարգից, մասնագետները կպարզեն»,- ասել է պատգամավորը։

Ավելի ուշ Կարտապոլովը լրագրողներին պարզաբանել է, որ հունվարի 24-ին պետք է տեղի ունենար գերիների՝ «192-ը 192-ի դիմաց» ձևաչափով փոխանակում։

«Առաջին ինքնաթիռը տեղափոխում էր 65 մարդ, երկրորդը՝ մնացածին»,- ասել է նա:

Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Պետդուման Իլ-76-ի կործանման համար դիմելու է ԱՄՆ-ին և Գերմանիային, ինչպես նաև առաջարկել է պարզել, թե ինչ հրթիռներ և արձակումներ են օգտագործվել։

«Եկեք պատրաստենք դիմում ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին, որպեսզի պատգամավորները վերջապես տեսնեն, թե ում են ֆինանսավորում»,- ասել է նա։

BBC-ի ուկրաինական ծառայությունը մեկնաբանություններ է խնդրել Ուկրաինայի գլխավոր շտաբից, պաշտպանության նախարարությունից և Ռազմական հետախուզության գլխավոր տնօրինությունից (GUR): Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ իրավիճակի մասին ստույգ տեղեկություն չկա, հանգամանքները պարզվում են։

Հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է, որ գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար հունվարի 24-ին։

«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը՝ կապված այն լուրերի հետ, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Իլ-76-ի կործանման լուրից անմիջապես հետո ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում աղբյուրին, պնդել էին, որ «դա իրենց աշխատանքն է»։

Այս մեջբերումը տվել են «Ուկրաինսկա պրավդա»-ն և «ՌԲԿ Ուկրաինա»-ն։ Աղբյուրի համաձայն՝ կործանված Իլ-76-ը ոչ թե գերիներ էր տեղափոխում, այլ «հավանաբար» հրթիռներ՝ C-300 ՀՕՊ համակարգի համար։

Ավելի ուշ «Ուկրաինսկա պրավդա»-ն խմբագրել է լուրը՝ հեռացնելով ուկրաինացի զինվորականների «աշխատանքի» մասին խոսքերը, իսկ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության անանուն զրուցակիցը հայտարարել է, որ իբր ինքնաթիռը խոցվել է թռիչքի ժամանակ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի կարող հաստատել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, քանի որ «նրանք դեռ ճշտում են տեղեկությունը»,- գրել է Суспільне-ն։

ՌԴ ՊՆ-ն էլ դեպքի հետ կապված հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Այսօր՝ ժամը 11:15-ին, Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի-Բելգորոդ երթուղիով՝ փոխանակման նպատակով ուկրաինացի զինվորականներին տեղափոխելու համար։

Ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոտեղորոշիչ սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամներ, 65 ուկրաինացի զինվորականներ փոխանակման համար և երեք ռուս զինվորականներ՝ նրանց ուղեկցող։

Օդանավի անձնակազմն ու բոլոր ուղեւորները զոհվել են։ Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ, ըստ ձեւավորված պրակտիկայի, այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս միջոցառումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։

Եվ, այնուամենայնիվ, Կիևի նացիստական ռեժիմը գնաց այդ քայլին՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին մեղադրել ուկրաինացի զինվորականների ոչնչացման մեջ։

Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական կերպարը՝ անտեսեց իր քաղաքացիների կյանքը»։

Բելգորոդում ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվելործանվել: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ներսում գերիներ են եղել. զոհվել է 63 մարդ:

Verified by MonsterInsights