February 25, 2024

Աֆղանստանում կործանված ռուսական օդանավից գողացել են 1,2 միլիոն դոլար. Լուսանկար

Հունվարի 20-ին Աֆղանստանում կործանված Falcon 10 բիզնես ինքնաթիռից, որով ռուս միլիոնատեր Անատոլի Եվսյուկովը և նրա ծանր հիվանդ կինը՝ Աննան թռչում էին Թաիլանդից Ռուսաստանի Դաշնություն, թալիբները կարող էին 1,2 միլիոն դոլար գողանալ։

Այս մասին գրում է Hasht-e Subh հրատարակությունը՝ վկայակոչելով թալիբների իր աղբյուրները։

Նրա տվյալներով՝ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները փնտրում են անհայտ անձանց, ովքեր խոշոր գումար են գողացել Բադախշան նահանգում ընկած ինքնաթիռից։

Գողության մեջ կարող են ներգրավված լինել «Թալիբան» շարժման զինյալները, որոնք առաջինն են ժամանել աղետի վայր։ Բադախշանի նահանգապետ Մոհամմադ Այուբ Խալիդը գողությունը հետաքննող հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ գավառի հետախուզության ղեկավարի գլխավորությամբ։

Verified by MonsterInsights