February 25, 2024

Կանխվել է «Ճվճվ Արոյի» որդի «Սաքուլիկ»-ի փախուստը, որը խախտումներով վարել է մեքենան, հարվածել պարեկին, ստեղծել վթար. Լուսանկար

Հունվարի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում «Մերսեդես» մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով:

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իրականացրել է հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես»-ը «զվռնում է» մայրաքաղաքի տարբեր փողոցներում, 3-րդ գումարտակում հայտարարվել է ուժեղացված ծառայություն:

Պարեկները ժամը 02:00-ի սահմաններում նկատել են, որ նշված «Մերսեդես»-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, բարձրախոսով հրահանգել են, որ նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվել պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարել է՝ անցնելով կարմիր լույսի տակով:

Նա ուղղությունը վերցրել է դեպի Կոտայքի մարզ:

Պարեկները հետապնդել, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցել են իրենց գործընկերներին, ապա Կոտայքի մարզ տանող ճանապարհին՝ «Գագաթ» սննդի կետի մոտ, «Մերսեդես»-ը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, այնուհետև՝ շարունակել փախուստը: Արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում նա չի կարողացել այլևս վարել ավտոմեքենան, ինչից հետո վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի:

Պարեկները հետապնդել են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածել է պարեկներից մեկի ոտքին ու փորձել նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվել է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին է՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվածը «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց է:

Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Возможно, это изображение 3 человека, автомобиль и текст

Verified by MonsterInsights