February 24, 2024

Ադրբեջանը ԵԽԽՎ մոնիտորինգի ներկայացուցիչներին թույլ չի տվել այցելել Լաչինի միջանցք. Կոնջորյան

«Նախ պիտի էմոցիաներից վերացարկվել և ուրախանալու և տխրելու կատեգորիաներով չվերաբերվել այս որոշմանը»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի»-ի տաղավարում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝արձագանքելով հարցին, թե ԵԽԽՎ-ն մեկ տարով կասեցրել է Ադրբեջանի մասնակցությունը այդ կառույցին և ինչ կտա դա մեզ:

«Ըստ էության որոշման հիմքում տարբեր հանգամանքներ կան, իհարկե կարևոր փաստարկ է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված ռազմական գործողությունները, 106 հազար էթնիկ հայերի բռնագաղթը, հումանիտար խնդիրները, այն որ Ադրբեջանը ԵԽԽՎ մոնիտորինգի ներկայացուցիչներին թույլ չի տվել այցելել Լաչինի միջանցք: Եվ կան նաև այլ հարցեր, ինչպես օրինակ Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակը և նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն չի հրավիրվել առաջիկա նախագահական ընտրություններին մոնիտորինգ իարականցնելու և որի արդյունքում այս որոշումն է կայացրել ԵԽԽՎ-ն»,- նշել է Կոնջորյանը:

Ըստ Կոնջորյանի՝ դա կարևոր արձանագում է, և նման կարևոր կառույցում նման որոշումը նաև կարևոր միջազգային ճնշում է Ադրբեջանի նկատմամբ. «Բայց ավելի խորը դատողություններ անելու համար կարծում եմ, որ պետք է սպասել և գարծընթացները, թե այս որոշման արդյունքում դա ինչի կբերի, գործընթացները, պրոցեսները ինչպես կզարգանան, որովհետև միջազգային հարաբերություններում գործողությունները բերում են պատասխան գործողությունների և չես կարող մեկ քայլից դատողություն անել, ամեն դեպքում պետք է արձանագրել և անցնել առաջ»:

Verified by MonsterInsights