February 24, 2024

«Ամեն անծանոթ բան «բերանդ» մի տար». Մարտիրոսյանը զգուշացնում է հերթական խաբեության մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ահազանգել է հերթական խաբեբության մասին։

«Ուրեմն, հիշում եք, գրել էի տենց խաբեության մասին, որ օրական 20 րոպե աշխատելով կարելի էր վաստակել 100 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ։ Հիմա դրա մի քիչ փոխված տարբերակն ա։ 168 հազար դրամ ա։ Ու մարդիկ նորից հարցնում են, էս իրական ա, թե սուտ։ Հիմա փակեք ձեր աչքերը։ Պատկերացրեք, որ դուք փոքր երեխա եք ու պապիկի հետ գնացել եք անտառ։ Ու գտնում եք մի վառ կարմիր պտուղ, ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։

Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ դեղին պտուղներով թուփ։

Ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ կապույտ պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Ստեղ պապին հանում ա գրպանից Լենինի 9-րդ հատորը (Материализм и эмпириокритицизм) ու մի լավ բամփում ձեզ մի տաս անգամ, կրկնելով. “բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։”

Կարող եք բացել ձեր աչքերը։ Առավոտ է։ Գիշերը մաֆիան թալանել ա 2432 հոգու»,- գրել է նա։

Verified by MonsterInsights