February 25, 2024

Եվս մեկ քայլ է երկու հարևան երկրների տնտեսական զարգացման ճանապարհին․ Սիմոն Սարգսյան

Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Անշուշտ, շատ կարևոր է, որ Հայաստանի ու Վրաստանի եղբայրական հարաբերությունները թևակոխում են գումարած ևս մեկ փուլ։

Այն, ինչ ստորագրեցին այսօր Վրաստանի ու Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին ու Նիկոլ Փաշինյանը ևս մեկ քայլ է երկու հարևան երկրների տնտեսական զարգացման ճանապարհին, իսկ ՀՀ վարչապետի ակնարկը, թե թեման բաց է պահվում Սև ծովի տակ էլեկտրաէներգիայի միջազգային մալուխին միանալու մասին առավել դրական է, որովհետև եթե այն իրականություն դառնա նաև Վրաստանի միջոցով, ապա դա կնշանակի դուրս գալ բոլորովին նոր հորիզոններ ու մեր երկրում արտադրված ավել հոսանքը վաճառել Եվրոպային։

Հիշեցնեմ, այսօր Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:

Verified by MonsterInsights