February 24, 2024

Հայաստանն ու Վրաստանը առավել գրավիչ են ժողովրդավար աշխարհի համար միասին, քան առանձին-առանձին. Մարգարյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ստորագրել: Սա հիրավի պատմական իրադարձություն է ոչ միայն Հայաստանի և Վրաստանի, այլ նաև՝ ողջ տարածաշրջանի համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը։

«Հայաստանն ու Վրաստանը առավել գրավիչ են ժողովրդավար աշխարհի համար միասին, քան առանձին-առանձին:

Հ.Գ. Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ամենն իրականություն դարձնելու գործընթացում»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:

Verified by MonsterInsights