February 25, 2024

Շվեդիան և Դաշինքը միասին ավելի ուժեղ են, ողջունում ենք Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի հաստատումը․ Բլինքեն

ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հաստատումը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ողջունում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման հոդվածների ստորագրումը։ Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում փաստաթղթերը ստանալուն և Շվեդիային որպես ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակից ողջունելուն: Շվեդիան և Դաշինքը միասին ավելի ուժեղ են»,- գրել է նա։

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Verified by MonsterInsights