February 22, 2024

25 անչափահասի մասնակցությամբ վեճը տեղի է ունեցել Կոնսերվատորիայի հետնաբակում. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 25 անչափահասի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում:

2024 թվականի հունվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1Ա հասցեում՝ Կոնսերվատորիայի բակից, միջին ծանրության տարբեր մարմնական վնասվածքներով, իրենց մոտ են տեղափոխվել երեք անչափահասներ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

Պպարզվել է, որ 2024թ․ հունվարի 19–ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, 25 անչափահասներ` Երևան քաղաքից և մարզերից, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, հավաքվել են Կոնսերվատորիայի բակում, այնուհետ տեղափոխվել հետնաբակ, որտեղ խոսակցությունը վերածվել է վիճաբանությանև ծեծկռտուքի:

Նախաքննությամբ միջադեպին մասնակից գրեթե բոլոր անչափահասների ինքնությունը պարզված է։ Երկու անչափահաս տարվել է ոստիկանություն, ևս մեկը ներկայացել է ինքնակամ:

Բոլորն էլ արգելանքից ազատվել են։ Ներկա դրությամբ որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում դեռևս հարուցված չէ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին: Նախաքննությունը շարունակվում է:

Verified by MonsterInsights