February 25, 2024

Ադրբեջանում զինվորական է սպանվել․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Աբդուլլաև Ամիլ Գումբաթ օղլուի մահվան մասին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ըստ նախաքննության՝ հիմնավոր կասկածներ կան, որ սպա Նիզամի Էյնուլլա օղլու Աբդուլաևը կանխամտածված սպանել է Ամիլ Աբդուլլաևին։ Նրանց միջև վեճ է ծագել, որ ավարտվել է սպանությամբ։

Նիզամի Աբդուլաևը ձերբակալվել է որպես կասկածյալ։

Verified by MonsterInsights