February 24, 2024

ԵՊՀ-ում բնական կարիքները հոգալը լուրջ խնդիր է դարձել

Երեկ ԵՊՀ դասախոսներից տարօրինակ բողոք ստացանք․ 1 ամսից ավելի է՝ վերանորոգում են բուհի զուգարանները, ինչն անհարմարություններ է ստեղծել իրենց համար: ԵՊՀ-ում 5-6 դասաժամ ունեցող դասախոսները չգիտեն որտեղ հոգալ իրենց բնական կարիքները։ ԵՊՀ խոսնակը մեզ փոխանցեց, որ բոլոր սանհանգույցները չեն վերանորոգվում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Միաժամանակ վերանորոգվում են այն սանհանգույցները, որոնք տեղակայված են մեկ ուղղությամբ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիների ընթացքում չենթարկվելով վերանորոգման՝ ամբողջ համակարգն է դարձել փոփոխման ու վերանորոգման ենթակա, ուստի հատվածային լուծումներ իրականացնելու հնարավորություն չի եղել։ Այսինքն՝ հնարավոր չէ մեկ հարկի սանհանգույցները վերանորոգել, անհրաժեշտ է փոխել նաեւ ամբողջ խողովակաշարը, որն անցնում է տարբեր հարկերով»։

ԵՊՀ-ն կարեւորում է մարդկանց համար ուսման ու աշխատանքի պատշաճ, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելը: Իսկ մարդիկ բողոքում են, թե ինչու ամռանը չեն նորոգել, եւ հիմա «ոտնահարվում է բնական կարիքները հոգալու իրենց իրավունքը»։

Verified by MonsterInsights