February 25, 2024

Առաջին կին ժամկետային զինծառայողը հանդիսավոր երդմամբ համալրեց բանակի շարքերը

Առաջին ժամկետային կին զինծառայողը՝ Միլեն Ենոքյանն այսօր հանդիսավոր երդմամբ համալրեց բանակի շարքերը:

Երդումը տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժաանակ:

«Ես` Միլենա Վարդգեսի Ենոքյանս,

ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ`

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվու՛մ եմ»,-նշեց Ենոքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս պարգևատևեց հուշամեդալով:

May be an image of 12 people and dais

Verified by MonsterInsights