February 24, 2024

Գեղարքունիքի գյուղերից մեկում տուն է այրվել

Հունվարի 28-ին՝ ժամը 10։15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:38–ին: Այրվել է տուն։

Verified by MonsterInsights