February 23, 2024

Թիվ 13 երթուղու ավտոբուսը բախվել է գազի խողովակին, կոտրել բնակչի տան պարիսպն ու փակել ճանապարհը․ Լուսանկար

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Տեղում տարածքը սահմանազատելվել է, ժամանել են իրավապահները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր է եղել և երջանիկ պատահականությամբ ավտոբուսը չի կողաշրջվել։

Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:

Возможно, это изображение вагонетка и текст

Verified by MonsterInsights