February 25, 2024

Մինչև այսօր մենք դիրքերում ենք, կարամ տվյալ ասեմ, որը գաղտնիք է. Սասուն Միքայելյան

«Մենք 44-օրյա պատերազմից հետո մինչև այսօր դիրքերում ենք: Կարամ մի հատ տվյալ ասեմ, որը գաղտնիք ա. 2023 թվականին 8 հազար քանի հարյուր մարդ դիրքերում է եղել, հայ զինվորի կողքին է եղել»:

Այս մասին այսօր Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, նշեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ԵԿՄ-ն իր առաքելությունը կատարում է, բայց շատ մարդիկ տեղյակ չեն:

«Շատ մարդիկ այսօր հերոսացել են, չգիտեմ ինչեր են խոսում, բայց Երկրապահն իր տեղում է: Ինչ վերաբերում է բանակին, Սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն է բանակի օր : Մենք պետք է այդ հոգեբանությամբ, այդ հենքի շուրջ համախմբված լինենք, որ կամաց-կամաց մեր այս վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք»,-նշեց նա:

Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ թշնամին ամընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, Միքայելյանը հայտնեց, որ դրա համար միշտ պետք է պատրաստ լինել, այդ պատճառով էլ ԵԿՄ-ն միշտ սահմաններում է, դիրքերում, հունվար ամսին միայն 1100 ԵԿՄ-ական է մեկնել դիրքեր:

Verified by MonsterInsights