February 25, 2024

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող՝ նավթարդյունահանող ռուսական խոշորագույն ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը, որի ընկերությունը հայտնի է «Իդեալ» և «Օլենիա» ապրանքանիշերով։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա հայտնել է, որ ապրում է Լիպեցկի շրջանի փոքրիկ քաղաքում և ներկայում չի աշխատում, չնայած այն հանգամանքին, որ մոտ մեկ տարի առաջ դարձել է «Օլենիա» ապրանքանիշի սեփականատերը։ 2023 թվականի փետրվարին էլ գյուղատնտեսության աշխարհի խոշորագույն առևտրականներից մեկը՝ Bunge-ը, շուկայական արժեքի կեսով Վանեցյանին է վաճառել Ռուսաստանի բիզնեսը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա արդեն ազատ է արձակվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Նշենք, որ Կարեն Վանեցյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի եղբայրն է:

Հ.Գ. Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Վանեցյանն ազատության մեջ է:

Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ

Verified by MonsterInsights