February 24, 2024

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ուջան ճանապարհին․ կան տուժածներ. Լուսանկար

Հունվարի 30-ին՝ ժամը 08։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Մերսդես-Բենց» (վարորդ՝ Հ. Ք., ծնված 1968 թ.) և «ՎԱԶ» (վարորդ՝ Զ․ Ս․, ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ․ Ս․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Возможно, это изображение 4 человека и дорога

Verified by MonsterInsights