February 25, 2024

Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ հանրային միջավայրի նախագծեր կյանքի կոչելու լուծումներ կմշակվեն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված:

Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսուք»-ի իր էջում:

«Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին:

Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը»,- ասված է գրառման մեջ:

Verified by MonsterInsights