February 25, 2024

Մեղրիի քաղաքապետարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 30-ին՝ ժամը 01:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա:

Verified by MonsterInsights