February 22, 2024

ISW. Ուկրաինայի մասնատման ռուսական նարատիվը․ ՌԴ, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա. Քարտեզ

Հունվարի 27-ին հունգարացի քաղաքական գործիչ Լասլո Տորոչկայը կոչ է արել Բուդապեշտին իր ուշադրությունը կենտրոնացնել Անդրկարպատների վրա, եթե Ուկրաինան պարտվի մարտի դաշտում։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները վերլուծել են իրավիճակը Կրեմլի և Արևմուտքի առնչությամբ։

Հունվարի 29-ին ռումինացի քաղաքական գործիչ և «Ռումինացիների միություն» կուսակցության առաջնորդ Կլաուդիու Տարզիուն ընդգծել է, որ իր երկիրը պետք է «վերաինտեգրի» հարևան տարածքները՝ «ինքնիշխանությունը պահպանելու համար»:

Կրեմլն այս քաղաքական գործիչների հայտարարությունները մեկնաբանել է այնպես, որ Ռումինիան և Հունգարիան Կիևին են ներկայացրել Ուկրաինայի տարածքի մի մասի իրենց իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերին Պուտինը թարմացրին Ուկրաինայի մասնատման նարատիվը, դիմելով Լեհաստանին, Ռումինիային և Հունգարիային։

Վերլուծաբանները վստահ են, որ Կրեմլի «ռուսական աշխարհի» հայեցակարգը ձեռք է բերել իր երկրպագուներին ԵՄ ազգայնական կուսակցությունների շրջանում։ Կրեմլի քարոզիչները ցանկանում են օգտագործել եվրոպացի քաղաքական գործիչների ցանկացած նման հայտարարություն Ուկրաինայի և Արևմուտքի միջև սեպ խրելու համար:

Նկատենք, որ ՌԴ-ն ոչ միայն «ազերբայդժանը» մասնատելու նպատակ չունի, այլեւ ընդլայնում եւ լեգալացնում է այդ կազմավորումը հայկական հողերի հաշվին, թեեւ «ազերբայդժանը» լիովին համընկնում է այն գնահատականներին, որոնք Մոսկվան հնչեցնում է Ուկրաինայի հանդեպ։

Verified by MonsterInsights