February 25, 2024

ՆԳՆ-ից արձագանքել են զենքով անհետացած ծառայողի մասին տարածված լուրերին

Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ՆԳՆ ոստիկանության բաժնի օպեր Հ. Բ.-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Verified by MonsterInsights