February 22, 2024

Դեկտեմբերին պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը գերազանցում է 44 միլիոն դրամը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։

Ապրանքների բացթողումից հետո ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44 միլիոն 623 հազար 350 ՀՀ դրամ։

6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված /չհաշվարկված/ մաքսային վճարների գումարը կազմել է 31 միլիոն 348 հազար 879 ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպք, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 1 միլիոն 590 հազար 740 ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է պայմանական բացթողնված ապրանքների ոչ նպատակային օգտագործման փաստ. թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է 11 միլիոն 683 հազար 734 ՀՀ դրամ։

9 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

Verified by MonsterInsights