February 22, 2024

Ի՞նչ դիրքեր ունեն Հայաստանն ու Երևանն «անվտանգների» շարքում

Միջազգային ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի վերլուծության համաձայն` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերն աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում։

Հայաստանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։

Հայաստանն ու Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։

Verified by MonsterInsights