February 24, 2024

Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց.

Ինձ մոտ տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու հարցում, այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որևիցե կտրուկ պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը հավասարության և այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի նախագահությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին՝ իրականացվեն։

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որն արվել է Շառլ Միշելի կողմից, և մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ համաձայնագիր»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։

Verified by MonsterInsights