February 25, 2024

Կարելի է արձանագրել, որ միջազգային քաղաքականություն է փոխվել Թել Ավիվի նկատմամբ․ Շահան Գանտահարյան

«Ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը, առ այն, որ Գազայի հատվածի սահմանները չպետք է փոփոխվեն». «Նոյյան Տապան»ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը

Իսրայել-Համաս հակամարտության ուղղությամբ ՄԱԿ-ի մի քանի դիրքորոշումի անդրադառնալն օգտակար է, կարծում եմ։

Հրադադարի անմիջական հաստատումի կոչը ՄԱԿ-ի կողմից բուռն քննադատությունների տեղի տվեց Թել Ավիվի կողմից։

Այդ քննադատությունները հանգեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջին, երբ նա դատապարտելով հանդերձ Համասի գործողությունները, չարդարացրեց Իսրայելի կողմից բնակչության հրթիռակոծումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջը անարձագանք մնաց։ Ուշագրավ էր նաև ՄԱԿ-ի բանաձևերին պետությունների ներկայացուցչիների քվեարկության պատկերը։

Իսրայելը աշխատում է նախկինի նման խաղի կանոններ թելադրել ՄԱԿ-ում։ Նույն արդյունքները չեն գրանցում և այդ առումով իրավիճակ է փոխվել։ Ձեր նշած հայտարարությունը պետք է ընկալել քաղաքական այս պարունակում։ Վարչատարածքային կամ սահմանային փոփոխություններ չեն լինելու։

Սա ածանցյալ նախադրյալ է «երկու պետություն» միջազգայնացվող օրակարգին, ինչը դարձյալ իսրայելյան կանոնների լրջագույն խախտում է։ Կարելի է արձանագրել, որ միջազգային քաղաքականություն է փոխվել Թել Ավիվի նկատմամբ։

Verified by MonsterInsights