February 24, 2024

Հայտնաբերվել է կեղծ համարանիշներով «Պրադո». մի քանի համարանիշ էլ բեռնախցիկում է եղել

Պարեկները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա։

Նշվում է, որ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 24-ամյա Ալեքսանդր Գ․-ն, ավտոմեքենայի վրա տեղադրել է կեղծ համարանիշներ, մի քանի համարանիշներ էլ պահում է ավտոմեքենայի բեռնախցիկում։

Պարեկների գործողությունների արդյունքում պարզվել է, որ կասկածելի Toyota Land Cruiser Prado-ն գտնվում է Հերացի փողոցում։

Վայրկյաններ անց պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Արդեն ոստիկանությունում Ալեքսանդր Գ․-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացնում 2 զույգ 11 WW 111 և B 777 KM 777 հաշվառման համարանիշներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Verified by MonsterInsights