February 25, 2024

Արտակարգ իրավիճակ Ստեփանավանի ոլորաններում. 40-ից ավելի բեռնատարներ մերկասառույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:

Պատճառը որոշ ճանշինների թերի աշխատանքն է: Եթե Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ ամբողջ ճանապարհահատվածը մաքրած է և երթևեկությունը անվտանգ է, տեղի ճանշինները հսկայական աշխատանք են կատարել՝ ճանապարհները ձյան շերտից մաքրելով, մերկասառույց հատվածներում աղ ու ավազ լցնելով, ինչի շնորհիվ երթևեկությունը կարգավորված է, ապա Ստեփանավանի թունելի սկզբնաամասից դեպի Տաշիր մերկասառույց է:

Երեկանից, ըստ աղբյուրի, պարեկների մի խումբ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի սկզբնամասում են ծառայություն կատարում, մի մասն էլ Ստեփանավանից Վանաձոր՝ Գարգառ գյուղի վարչական տարածքում: Այս պահին մոտ 40-ից ավելի բեռնատարների կուտակում կա:

Պարեկները 20 րոպեն մեկ թույլատրում են, որպեսզի 15 բեռնատար անցնի և փոքր մարդատար ավտոմեքենաներ, ապա՝ հետադարձ: Տեղում փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտից:

Verified by MonsterInsights