February 24, 2024

Ինչ է փոխանցել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանի պետական համալսարանին․ Լուսանկար

ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը:

Այն մեծ նշանակություն ունի ստույգ իրողություններ պարզելու և հաստատելու համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Անձամբ իմ և ԵՊՀ կոլեկտիվի անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Կիսպոևին այս նվիրատվության և ԵՊՀ գրադարանի ֆոնդն ավելի արժեքավոր դարձնելու համար։ Աշխատությունը մեծապես կօգնի մեր մասնագետներին հետազոտություններ իրականացնելու և պատմահամեմատական վերլուծություններ կատարելու գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Աննա Վարդապետյանին ԵՊՀ կողքին լինելու և աջակցելու համար»,- ասված է գրառման մեջ։

Verified by MonsterInsights