February 24, 2024

Հայտնաբերվել և կալանավորվել է օրենքով գող «Օշականցի Գևորիկի» զինվորական ծառայությունից խուսափած 21-ամյա որդին

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

Կարճ ժամանակում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները և նրանց միացած մյուս իրավապահները Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):

Ըստ լրատվամիջոցի՝ նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է, որը ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Verified by MonsterInsights