February 25, 2024

Մարդիկ ասում են՝ լավ, է՜, գանք Կառավարության գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն ու ԱԱԾ-ն գալու են, գործ չունենք. վարչապետ

«Մենք հանրային ծառայությունների ոլորտում էլ գնումների հարցը կարգավորելու խնդիր և օրակարգ ունենք»:

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրը ի՞նչն է. մենք նախ միտում ենք զգում, որ լուրջ կազմակերպությունները, կամ այն կազմակերպությունները, որ կուզենայինք Կառավարության հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են մեզ հետ գործ ունենալ. ինչո՞ւ, որովհետև գնումների ընթացակարգերը միշտ չէ, որ համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին և բիզնես հարաբերություններին: Երկրորդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ լարում ենք»,- նկատեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը, շարունակելով թեման, նաև ընդգծեց. «Մարդիկ ասում են՝ լա՜վ է, գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, իմ հետ գործ չունեք, թողեք մենք մեզ համար աշխատենք: Սա մեզ համար պրոբլեմ է, որովհետև այն ընկերությունները, որոնք թվում է, թե լավագույն ծառայություններն են առաջարկում, հենց էն գլխից իրենց քաղաքականությունները որդեգրում են, ասում մենք՝ Կառավարության հետ գործ չունենք»:

Verified by MonsterInsights