February 25, 2024

ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի ՄԻ պրակտիկայի վերաբերյալ

ԱՄՆ սենատորներ Մարքին և Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը զեկույց ներկայացնի Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ, որի թվում նաև՝ Էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ։

Խախտումների թվում են ապօրինի սպանությունները, խոշտանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղբանտարկյալների անօրինական կալանավորումը և էթնիկ զտումները։

Կոնգրեսական Ադամ Շիֆնը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է բանաձեւի ուղեկից տարբերակը:

Verified by MonsterInsights