February 23, 2024

Արցախի պատգամավորները մտադիր են ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

 2023թ.-ի մարտից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են:

Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու կոնսենսուսի են եկել, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն»։

Verified by MonsterInsights