February 25, 2024

Կրակոցներ Գորիսում, կա վիրավոր. միջադեպի մասնակիցներից մեկը Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդն է

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են կրակոցի հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ՝ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Verified by MonsterInsights