February 24, 2024

Ինչ է նվիրել Արփին մայրիկին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն նշում էր ծննդյան տարեդարձը:

Վարչպետի տիկինն այսօր Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ստացած շնորհավորանքներին, գրառումներին ու բարեմաղթանքներին:

«Ուզում եմ ասել, որ ինձ արժանի չեմ զգում այն բոլոր խոսքերին, որոնք ինձ ուղղվեցին երեկ։ Երախտապարտ եմ բոլորիդ՝ տեսանյութերի հեղինակներին, մասնակիցներին, կարդացածս նամակների հեղինակներին, չկարդացածս նամակների հեղինակներին, ծաղկեփնջերի հեղինակներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց շրջապատում, սեղանների շուրջ կամ մտքում հիշել են ինձ եւ շնորհավորել։ Պարտական եմ բոլորիդ, չգիտեմ էլ ինչպես արտահայտեմ զգացածս։

Երեկվանից ինքս ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եմ արդյոք երբեւէ հատուցել նման վերաբերմունքի համար։ Վստահ չեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ երբեք չզղջաք ձեր սրտի խոսքերի համար»,- գրել է նա:

Հետգրությամբ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և ներկայացրել փոքրիկ դստեր՝ Արփիի «ամենաքաղցր» նվերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Verified by MonsterInsights