February 25, 2024

Խաչատրյանը և յուր որդիները իրենց անհաշվելի հարստության «բացատրության» մոգոնումից առաջ այլ բան էլ են բացատրելու. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի որդու՝ իրենց բիզնեսի վերաբերյալ հայտարարություններին:

«Գագիկ Խաչատրյանը և յուր որդիները սեփական անհաշվելի հարստության նման «բացատրություն» մոգոնելուց առաջ պետք է նաև բացատրեն, թե ինչու, երկար տարիներ լինելով պետության ղեկին, այդ նույն «ինովացիոն գիտելիքների ու կարողությունների» արդյունքում Հայաստան պետության տնտեսական աճն ու ցուցանիշը գեթ մազաչափ մոտ չէ իրենց ընտանեկան բիզնեսի արձանագրումներին։

Այդ հարցի վրա կտրվեց նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնը՝ ոտքի վրա մոգոնելով «Սիրուշոն 7 տարեկանից երգել է, դրա համար ենք հարուստ» պատասխանը։ Ինչպե՞ս է ստացվել, որ այսպիսի ընտանիքների «գեներացրած» հարստությունը գերացանցել է Ադրբեջանի ռազմական բյուջեն, իսկ, այ, իրենց ղեկավարած Հայաստանի ողջ բյուջեն բազմապատիկ նվազ է եղել Ադրբեջանի ռազմական բյուջեից»

Verified by MonsterInsights