February 23, 2024

ՀՀ դերասանը ոստիկաններին հայտնել է, թե իր որդիներին առևանգել են ու պատրաստվում են վաճառել մեկի երիկամը

Հունվարի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին։

Այդ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը 21, մեկը 23 տարեկան է, իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը, և իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ իրեն:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում այդ մարդը հայտնել է, որ ինքը Հայաստանում և արտերկրում հայտնի դերասան է։

Verified by MonsterInsights