February 24, 2024

Խոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են Nissan X-Trail-ն ու HOWO բեռնատարը, վիրավոր կա. Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը, ով ավտոմեքենայից դուրս է բերել վիրավորին, ապա տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել՝ օգտագործելով իր ավտոմեքենայում պահվող դեղատուփի մեջ եղած բժշկական պարագաները, ապա ահազանգել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ Արամ Ղուկասյանի, քաղաքացիների հետ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է երթևեկության համար միակողմանի:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է HOWO-ի վարորդի և Nissan-ի՝ հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Խոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են Nissan X-Trail-ն ու HOWO բեռնատարը, վիրավոր կա

Verified by MonsterInsights