February 25, 2024

«Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման դեմ պայքարը ունի խորքային նպատակ՝ պայքարել Հայաստանի դեմ․ Ալեքսանյան

«Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման դեմ պայքարը ունի խորքային նպատակ՝ պայքարել Հայաստանի դեմ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Բավականին երկար ժամանակ է խոսվում «Հայոց պատմություն» առարկան Հայաստանի պատմություն անվանելու շուրջ։ ՀՀ-ում մի շարք քաղաքական և կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությոնը Հայաստանի պատմութուն անունով ներկայացնելու դեմ, ասում են՝ առարկան վերանվանել Հայաստանի պատմություն դա ապազգային է։ Ֆանտաստիկ է ուղղակի, Հայաստան անունը ապազգային է, սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ ու սա լավագույն ցուցանիշն է նրա, ինչի մասին ինչքան ժամանակ է խոսում ենք, սա լավագույն ցուցանիշն է նրա, որ այս մարդիկ պայքարում են ՀՀ-ի դեմ , պայքարում են, որ Հայաստանը լինի պետություն, նրանց պետք է, որպեսզի հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ, նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ–որ մի միավորի կազմում, կապ չունի թե որ միավորն է, բայց կարևոր է, որ չլինի անկախ պետություն, որովհետև այդ անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն, անկախ պետության մեջ հայապահպանման համար փողեր ստանալ պետք չէ, սա անկախ պետություն է՝ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ հայապահպանման մասին է խոսքը»,- ասաց նա։

Այնուհետև Ալեքսանյանը նկատեց․ «Մի անգամ ասել եմ՝ այդ քամիները մենք շատ լավ գիտենք, թե որտեղից են փչում, բայց ինչպես տելեգրամի տարատեսակ կոչերով այդ կոչերը գնացին բախվեցին չգիտեմ ինչին, հավատացեք, որ սա էլ է բախվելու դրան, որովհետև ՀՀ-ն կա ու ինքնիշխան ու հավերժ է ու այս ուղերձը կարաք ուղղեք աշխարհագրական բոլոր ուղղություններով՝ արևելք, արևմուտք, հարավ ու հյուսիս»։

Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում դիմեց ընդդիմությանը ու բացատրեց թե ինչ է խամաճիկայնությունն ու ով է կապիտուլյանտը։

«Ես ձեզ կպատմեմ, թե ոնց են վարվում խամաճիկային կուսակցությունները․

Իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով ողջ հանրային ու քաղաքական ռեսուրսով պայքարում են իրենց պետության դեմ հանձնարարականներով ու որպեսզի այդ խամաճիկայնությունն ավելի վառ լինի, սովետական КГБ-ի, արտաքին հետախուզության նախկին պետ, գեներալ Կալուգինի գրքից հետևյալ հատվածը կրկին մեջբերեմ․ «Հայկական դաշնակցությունն այն խմբավորումն է, որում մենք ավելի շատ գործակալների ներդրում կատարեցինք, դա ազգայնական խմբակցություն էր և պայքարում էր Հայաստանի անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ, որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների և 1980-ականներին խմբավորումն արդեն սովետական հանրապետության դեմ չէր պայքարում և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին КГБ-ի կողմից»։

Խամաճիկայնությունը դա, ըստ էության, ապացուցելի ինչ-որ բան է ու դա ապացուցվում է։ Եթե պատկերացնում ես, թե սովետական КГБ-ի ինչ հանձնարարականներ ինչ-որ խմբավորման կտային ու կասեին՝ եղբայր գնա ու պայքարի քո պետության դեմ, դրա համար կարելի է ուղղակի դիտել ձեր խմբակցության ելույթները։

Ասում եք՝ կապիտուլյանտ, Ձեզնից լավ կապիտուլյանտ, Արցախում իշխանություն վերցրեցիք երկու շաբաթ չանցավ ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց, ասում ա՝ հանդուրժում եք Հայաստանը լցվել է թուրքերով, բա Արծվաշենը քանի տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, բա էտ ի՞նչ եք արել Արծվաշենի համար, խի չեք հետ բերել ՀՀ սուվերեն տարածքը, եկել եք ստեղ ասում եք՝ դուք հարկադրում եք ազգն ու պետությունը, ժողովուրդը, դուք էլ պայքարում եք ՀՀ-ի դեմ, օտար պատվերով, այդ օտար պատվերի հետքերը տանում են այնտեղ, որտեղ տանում են»,-նշեց Ալեքսանյանը։

Verified by MonsterInsights