February 25, 2024

Խոշոր հրդեհ հայտնի «Սարի տակ» ռեստորանային համալիրում․ ծուխն ու կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ Լուսանկար

Փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում, «Սարի տակ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 9 և թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատներից, այնուհետև թիվ 5 և թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ խմբեր։

Տեղում ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Թևոսյանը հայտնել է, որ այրվում են հացատունը և 2 երկհարկանի տաղավարներ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Այրվել են 7 ձմեռային տաղավարներ և 2 երկհարկանի երկրորդ հարկում գտնվող բացօթյա տաղավարներ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։

Խոշոր հրդեհ հայտնի «Սարի տակ» ռեստորանային համալիրում․ ծուխն ու կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

Verified by MonsterInsights