February 25, 2024

Ավինյանը՝ կառուցվող 400 թեքահարթակների ու բնական քարի շարվածքի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ դիմելով Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին ասաց՝ ակնկալվում է, որ Երևանում՝ տարբեր վարչական շրջաններում տեղադրվող նստարանների մասով նույնպես պետք է ունենանք ստանդարտներ. «Որպեսզի չունենանք այն պատմությունները, որ այսօր լսեցինք, և ակնկալվում է, որ այս աշխատանքներում «Երևաննախագիծ»-ը պետք է աջակցի»:

Ավինյանը նշեց՝ նոր ստանդարտների հետ կապված զեկույցներ են ուզում լսել այս դահլիճում:

«Ինչպես այսօր տեսանք թեքահարթակների մասով, կտեսնենք նստարանների, տոմետների մասով, որտեղ կոնկրետ հանձնարարականներ կան տրված:

Մասնավորապես Երևանի կենտրոնում ակնկալվում է, որ պետք է անցնենք բնական քարի շարվածքին և դրա մասով նույնպես քննարկում եմ ակնկալում: Լսել եմ, որ դուք ինչ-որ կիսամասնագիտական քննարկումներ եք ունեցել, կարծում եմ դրանք պետք է ավելի մասնագիտական դարձնենք»,- ասաց Ավինյանը:

«Ունենք թեքահարթակների երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով»:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

«Խոսել ենք շահառուների հետ, քննարկել ենք, հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Թեքահարթակների մոտեցումներում և թեքություններում նախատեսվում է տեղակայել շոշափելի դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ՝ տեսողության հետ խնդիրներո ունեցող հետիոտների համար:

Հետիոտները, ովքեր ունեն տեսողության խնդիրներ շոշափելով հասկանալու են որտեղ է թեքահարթակը, այնուհետև ուղղությունը ըստ համապատասխան սալիկների իրենց հայտնի է լինելու»,- նշեց Գեղամյանը:

Արձագանքելով քաղաքապետն ասաց. «Վերջապես ունենք գոնե շատ հստակ ստանդարտ թեքահարթակների մասով և սա նշանակում է, որ որևէ վարչական շրջանում թեքահարթակ կառուցելիս այս ստանդարտով ենք առաջնորդվելու: Պետք է ուշադիր լինենք, որ շինարարները նույնպս խստորեն հետևեն այն ստանդարտին, որը որ առաջադրել ենք. անորակ աշխատանք ընդունել չենք կարող»:

Ավինյնաը նաև հետաքրքրվեց, թե որքան թեքահարթակ է կառուցվելու այս տարին, ինչին Գեղամյանն արձագանքեց՝ 400 թեքահարթակ:

Verified by MonsterInsights