February 25, 2024

Ինչու է ԱԳՆ կայքում բացակայում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը. պարզաբանում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:

Այս մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։

Կառույցից հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:

Verified by MonsterInsights