February 22, 2024

Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ վթար է տեղի ունեցել, հետո՝ լեզվակռիվ․ Լուսանկար

Փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ բախվել են Honda և Opel մակնշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ տեղում Honda-ի վարորդը մի իսկական «դեբոշ» է սարքել՝ չենթարկվելով սթափությունը ստուգելու պահանջին։

Նա հրաժարվել է, ինչից հետո վարորդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձ աստիճան։

Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ վթար է տեղի ունեցել, հետո՝ լեզվակռիվ

Verified by MonsterInsights