February 24, 2024

Նստում էի 7 համարի «Ռաֆը», որի դուռը պետք է ձեռքով պահեինք ու 1996-ին դրա համար տալիս 100 դրամ, 30 տարի է անցել. Ավինյան

«Կարող ենք պոպուլիզմը լավ «եփել», կամ կարող ենք վերհիշել ոչ այնքան հեռավոր 1996 թվականը, երբ որ նստում էինք 7 համարի «Ռաֆը», որի դուռը պետք է ձեռքով պահեինք, կամ 91 համարի «Գազել»-ը, որի դուռը կրկին պետք է պահեինք ու 1996-97 թվականներին տալիս էինք 100 դրամ, էդ ժամանակաշրջանից անցել է 30 տարի»:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դեռ այդ 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք «ՄԱՆ»-երով, 8․5 մետրանոց ավտոբուսներով, այո, պիկ ժամերին խնդիրներ ունենք, բայց եկեք այս պոպուլիզմի ժանրից անցնենք։ Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ ջան: Տրանսպորտային համակարգը փոխվում է»,- հավելեց նա:

Այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու՝ 200 8,5 մետրանոց ավտոբուսներն են, և հետագայում 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսներն են։

Այս մասի այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ այս մասով բանակցությունները միջազգային ֆինանսական գործընկերների ու Կառավարության հետ գնում են. «Այս տարի մենք իրականացնելու ենք 200 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը, և նաև ունենալու ենք նոր ավտոբուսային գծեր և դրանից հետո միայն անցնելու ենք 250 18 մետրանոցների գնման գործընթացին։ Նշեմ, որ էլեկտրական ավտոբուսներինը, չնայած անգամներով, իրենց ծախսը պակաս է գազից կամ բենզինից կամ դիզելից, այնուամենայնիվ ավտոբուսները իրենք նախնականով էականորեն ավելի թանկ են, քան այլ վառելիքի տեսակով ավտոբուսները, հետևապես այդտեղ 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությունը մեզ բերելու է մոտավոր նույն գնին, եթե գնի տեսանկյունից ենք նայում, բայց դե բնապահպանական տեսանկյունից մեր հիմնական նպատակը լինելու է, որ մեր ամբողջ շարժակազմը ամբողջությամբ 10 տարի հետո փոխված լինի էլեկտրականի, եթե նոր տեխնոլոգիական գյուտեր չլինեն, որոնք միգուցե ավելի էֆֆեկտիվ լինեն, բայց մեր հիմնական նպատակը լնելու է ամբողջությամբ կանաչ տրանսպորտ ունենալը 10 տարի հետո»։

Verified by MonsterInsights