February 25, 2024

Ողբերգական դեպք՝ Ոսկեպարում. տնից դուրս է բերվել տղամարդու այրված դի․ Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:

Պարզվում են դեպքի հանգամանքները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:

Verified by MonsterInsights