February 22, 2024

Ունենալու ենք ինքնաֆինանսավորվող տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր Ներքին Հանդում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով զոհված երկու հայ զինծառայողի։

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ:

«Այս թեմայի շուրջ մենք դեբատ ունենք ներսում»: Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիսի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառանալով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ներկայացրած միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին:

«Պարոն Գրիգորյանը կարծում է, որ մենք շարունակելու ենք սուբսիդավորել, ես կարծում եմ, որ էֆեկտիվ կառավարաման և գործարկման դեպքում մենք կկարողանանք նվազագույնը ինքնաֆինանսավորման հասնել այս նոր համակարգով: Չնայած, որ դեռևս պետք է վերանայվեն չափերը և՛ ամսական, և՛ տարեկան փաթեթների, տեխփոխի սահմանափակումները նույնպես դուրս են գալու հետագա նախագծից, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այդ նախագծով մենք ունենալու ենք ինքնաֆինանասավորվող տրանսպորտային համակարգ»,- ասաց Ավինյանը:

Գրիգորյանն էլ նշեց՝ շատ կուզեմ այս դեբատում սխալ դուրս գալ:

Verified by MonsterInsights